Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

Ապրիլ 28,2025 23:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազատություն». Երկուշաբթի օրը Թբիլիսիում մեկնարկել են ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժությունները, որին մասնակցում են նաև սպաներ Հայաստանից։ Այս մասին հայտնում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով երկրի ՊՆ-ի հաղորդագրությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վարժանքներին մասնակցում են 17 երկրների զինվորականներ, այդ թվում՝ Հայաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, Եվրամիության անդամ երկրներից, Թունիսից։

«Զորավարժության նպատակն է պատրաստել բրիգադի մակարդակով բազմազգ ստորաբաժանում՝ վրացական կողմի ղեկավարությամբ՝ պլանավորման և ճգնաժամային գործողություններ իրականացնելով», – ասված է վրացական կողմի հաղորդագրությունում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930