Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսելով մերօրյա ֆաշիզմի մասին նշել եմ Արցախում խաղաղ հայկական քաղաքների և գյուղերի հրետակոծության, 120 հազար հայերի բռնի տեղահանման մասին. Իվետա Տոնոյան

Ապրիլ 28,2025 22:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մոսկվայում այսօր «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Նացիզմի դեմ տարած հաղթանակի նշանակության մասին. դասեր ՄԱԿ-ի ստեղծումից» միջազգային սիմպոզիումը:

Քանի որ Ադրբեջանի պատվիրակությունը շեղվելով օրակարգից հանդես եկավ հակահայկական հայտարարություններով` չէի կարող դրանք անպատասխան թողնել:

Մասնավորապես խոսելով մերօրյա ֆաշիզմի մասին նշել եմ, որ որոնցից մեկը Արցախում խաղաղ հայկական քաղաքների և գյուղերի հրետակոծությունն է, 120 հազար հայերի բռնի տեղահանումը և հայ ժողովրդի մշակութային և հոգևոր ժառանգության բառացիորեն ոչնչացումը։

Խոսել եմ նաև Հայրենական մեծ պատերազմին հայերի մասնակցության և Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումների մասին, որոնք իրականացվել են Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ:

Իվետա Տոնոյան

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930