Ի՞նչ անեն մի քանի հազար ուսանող, որոնք հայտնվում են ֆիզիկայի խաչմերուկում: Այսօր Պռոշյանի եւ Քասախի բնակիչների հետ հանդիպման ավարտից հետո ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանից հետաքրքրվեցին լրագրողները:
«Կա հստակ ուղեւորահոսք, ուղեւորահոսքի փոփոխություն տեղի չի ունենում: Այսինքն՝ եթե դա իրականացվում է մարզային տրանսպորտի կողմից, բերվում է «Ֆիզիկայի» խաչմերուկ: «Ֆիզիկայի» խաչմերուկում տեղի է ունենում ուղևորահոսքի տեղաբաշխում: Այդտեղից հոսքերի վերաբաշխման տեսանկյունից դա ավելի դրական ազդեցություն է ունենում տրանսպորտային ծանրաբեռնվածության վրա»,- ասաց փոխնախարարը:
Հիշեցնենք, որ Պռոշյանի բնակիչները պայքարում են 25 համարի, Քասախի բնակիչները 59 համարի ավտոբուսի երթուղու կրճատման եւ նոր՝ ավելի թանկ երթուղի մտցնելու դեմ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը՝ 250 եւ 200 դրամ արժեքով, եւ այս պարագայում տրանսպորտը հասնելու է մինչեւ Ֆիզիկայի ինստիտուտ, իսկ Երեւանից դեպի Պռոշյան եկող երթուղին ՊՆ նախկին շենքի մոտից շրջադարձ է կատարելու ու վերադառնա Երեւան:
Բացի դրանից, վերջին տրանսպորտը քաղաքից շարժվելու է 19:30-ին։ Բնակիչները դժգոհ են, որ բացի թանկացումը, մեծ դժվարությամբ աշխատանքի հասնելուն զուգահեռ՝ եւս մեկ խնդիր է լինելու երեկոյան ժամերին տուն հասնելը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ