Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանքաարդյունաբերության ոլորտը մեր երկրի տնտեսության առաջնահերթ ոլորտներից է». Գևորգ Պապոյան

Ապրիլ 28,2025 21:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։

Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝  պղնձի և արծաթի պարունակությամբ:

Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը կազմում է 600 հազար տոննա։

Նախարարները շրջել են գործարանում, ծանոթացել արտադրական կարողություններին։

«Հանքաարդյունաբերության ոլորտը մեր երկրի տնտեսության առաջնահերթ ոլորտներից է և Կառավարությունը պատրաստ է աջակցել Կապանի լեռնահարստացման կոմբինատին ներդրումային այնպիսի ծրագրերի իրականացման ընթացքում, որոնք  կնպաստեն ընկերության կայուն զարգացմանը, արդյունավետության բարձրացմանն ու արտադրողականության ավելացմանը», ֊ շրջայցի ընթացքում նշել է Գևորգ Պապոյանը։

Ընկերության ղեկավարությունը ներկայացրել է կոմբինատի գործունեությունը, ընթացիկ և նախատեսվող ծրագրերը, նշել, որ տարեկան արտադրողականության ծավալները ցանկանում են հասցնել մինչև մեկ միլիոն տոննայի։

Շրջայցին մասնակցել են նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Նարեկ Ղահրամանյանը, Կարեն Համբարձումյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, այլ պաշտոնյաներ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930