Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Աշխարհի 25-րդ ռակետ, ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մադրիդի ATP Masters մրցաշարում մեկնարկելով երկրորդ շրջանից՝ ուժերը չափել է ամերիկացի Ռայլի Օպելկայի հետ եւ պարտության մատնել նրան 7:6, 7:6 հաշվով:
Երրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը նույնպես ամերիկացի է՝ աշխարհի 12-րդ ռակետ, 27-ամյա Թոմմի Փոլը: Թենիսիստները մինչ այդ միմյանց հանդիպել են մեկ անգամ եւ հաջողությունն ուղեկցել է ամերիկացուն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: