«Ամենայն հայոց կաթողիկոսին հերթական անգամ պետական արարողակարգով նախատեսված մասում չեն հրավիրել: Կաթողիկոսը գնացել է առանձին: Սա այն դեպքում, երբ որ կաթողիկոսը միշտ է գնացել պետության ղեկավարների հետ: Ավելին, իր հանդիսապետությամբ մատուցվել է հոգեհանգստյան կարգ: 2015 թվականից հայոց ցեղասպանության նահատակները հայ եկեղեցու կողմից սրբադասվել են: Այսինքն, նրանք այլեւս սրբեր են: Հետեւաբար, նրանց ոգեկոչման արարողությանը կաթողիկոսի, եկեղեցականների մասնակցությունը պարտադիր է:
Բայց ի՞նչն է կարեւոր: Այդքան մարդ, որ օրվա ընթացքում գնացել է Ծիծեռնակաբերդ, դա ընդվզման դրսեւորում է: Այսինքն, դուք ասում եք, որ ցեղասպանություն չի՞ եղել, դուք ուրանում եք ցեղասպանությո՞ւնը, մենք դեմ ենք դրան: Մարդիկ հոծ բազմություններով, ընտանիքներով, մեր ու մանուկ, երեխաներով ինչի՞ էին եկել: Որովհետեւ դեմ են իշխանությանը, որովհետեւ իշխանությունը ուրանում է ցեղասպանությունը, իսկ իրենք եկել էին տեր կանգնելու իրենց արժանապատվությանը, իրենց պատմությանը: Նրանք այն մարդիկ են, որ դուրս են գալու փողոց՝ սրանց վռնդելու:
Ասեմ նաեւ, որ ՀՀ նախագահը ապրիլի 24-ի ուղերձ չի հղել: Նույնիսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը իր ձեւակերպումներով, բայց Պոլսո Հայոց Պատրիարքին եւ Թուրքիայի հայերին ուղերձ է հղել՝ այդ իրադարձությունները համարելով ողբերգական, դժվար Թուրքիայի պատմության, քաղաքացիների համար: Բայց այդուհանդերձ ապրիլի 24-ին ուղերձ հղել է: Իսկ ապրիլի 24-ին Հայաստանի նախագահի ուղերձ չկա»,-ասաց Էդգար Ղազարյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ