Տնտեսագետ Արտակ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը
1) 2025թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշորագույն հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է 409 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից ավելի է 22 մլրդ դրամով կամ շուրջ 5.8 տոկոսով (գծապատկեր 1):
2) 10 խոշորագույն հարկ վճարողները պետական բյուջե են վճարել 86 մլրդ դրամ հարկ, նախորդ տարվա համեմատ 12 մլրդ դրամով պակաս է։ Սա առաջին հերթին պայմանավորված է ցանկում Զանգեզուրի ՊՄԿ բացակայությամբ, ինչն էլ, իր հերթին, դիտարկվող եռամսյակում ռոյալթիների վճարման առանձնահատկություններից բխող իրավիճակ է։ (Տես գծապատկեր 2)
3) 1000-յակի ցանկում ներառված վերջին 100 հարկ վճարողների վճարած հարկերը դիտարկվող ժամանակահատվածում էական նվազում են արձանագրել (նախորդ տարվա համեմատ՝ շուրջ 15 տոկոսի չափով)։ Այսպես, ցանկի վերջին հարյուրակում գտնվող հարկ վճարողների վճարումները 2025թ. հունվար-մարտ ամիսներին կազմել է 6,2 մլրդ դրամ` 2024-ի 7,4 մլրդ դրամի փոխարեն։ Ընդ որում, նվազում կար նաև 2024-ին՝ 2023-ի համեմատությամբ (գծապատկեր 3):
Կարդացեք նաև

1000 հարկ վճարողների ցանկի առաջին 100 ընկերությունների հարկային վճարումների ընդհանուր մեծության 26,5%-ն ուղղակի հարկեր են, ինչը 2,2 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա մակարդակից։
5) Դիտարկվող ժամանակահատվածում նշանակալի կերպով փոխվել է նաև ցանկում ներառված հարկ վճարողների տարածքային բաշխվածությունը։ Այսպես, Երևանում գրանցված հարկ վճարողների թիվը ցանկում ներառվածների 81%-ն է, ինչը նախորդ տարվա նույն մակարդակն է։ Մինչդեռ նրանց մասնաբաժինը վճարած հարկերի ընդհանուր ծավալում 2025-ին կազմել է 86,4%, ինչը նկատելիորեն բարձր է նախորդ տարվա մակարդակից (գծապատկեր 9)։
I) Ցանկից բացակայում է Զանգեզուրի ՊՄԿ, ինչը պայմանավորված է ռոյալթիների վճարման տեխնիկական առանձնահատկություններով, որը կշտկվի ապագայում։