Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս իշխանությունը շատ փոքր է, որ ասի՝ արցախցին կռվել է, թե չի կռվել, ամբողջ աշխարհը գիտի, թե արցախցին ինչ է արել, թող սատարեին»․ Անդրանիկ Չավուշյան

Ապրիլ 28,2025 17:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այս թեզերը նորություն չեն: Այս իշխանությունը շատ փոքր է, որ ասի՝ արցախցին կռվել է, թե չի կռվել։ Ամբողջ աշխարհը գիտի, թե արցախցին ինչ է արել, թող սատարեին։ Թող ճանապարհը չփակեին, զենք ուղարկեին։ Հումանիտար օգնություն են ուղարկում Թուրքիա, իսկ Կոռնիձորում ճանապարհը փակեցին՝ արցախցուն մենակ թողնելով։ Հետո էլ ասում են՝ արցախցին չի կռվել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արցախի Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը՝ անդրադառնալով ՔՊ-ականների հայտարարություններին։ 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, նկատի ունենալով արցախցիներին, ասել էր. «Կարելի էր մնալ ու պայքարել մինչեւ վերջ, պետք էր կռվել․․․»։

Անդրանիկ Չավուշյանին հարցրինք՝ հնարավորություն կա՞ր ցեղասպանության վտանգի տակ մնալ Արցախում։ Նա նշեց, որ արցախցիներն իրենց եղած-չեղած հնարավորություններով մինչեւ վերջ կռվել են։ «Ի՞նքը պետք է ասի՝ արցախցին կռվել է, թե ոչ։ Ինքը կիլոմետրերով հեռու է պոստ պահելուց, ամեն ինչից։ Հենց Ալեն Սիմոնյանը չի կարող կռվել, բայց արցախցին կռվել է։ Ես չեմ էլ քննարկում՝ արցախցին կռվել է, թե ոչ, իրենք եղած-չեղածով ինչ կարողացել են, արել են մինչեւ վերջ»։

Նա նշեց, որ կռվել-չկռվելու հարց չէր դա, Հայաստանի կողմից սատարելու հարց էր, արցախցուն մենակ թողնելու հարց էր։ Թուլացրել են հայությանը, դա այս իշխանության քաղաքականությունն է։ «Արցախը մերը չէ, դե լավ, Սյունի՞քն էլ մերը չէ, Տավո՞ւշն էլ մերը չէ, Ջերմո՞ւկն էլ։ Սփյուռքահայե՞րն էլ մերը չեն, թե՞ իրենք «թուրք» են, Արարատն էլ իրենցն է»,- հավեց նա։

Անդրադառնալով Արցախ վերադառնալու հնարավորությանը՝ Անդրանիկ Չավուշյանն ասաց, որ այդ հարցում ՀՀ իշխանությունների հետ ընդհանրապես հույսեր չի կապում։ «Այդ որոշումը կարող է միջազգային որոշում լինել, եւ հույսս չեմ կտրում, որ կարող է ինչ-որ փոփոխություն լինել։ Թե երբ կլինի դա, չգիտեմ, բայց վերադարձի հույսով ենք ապրում։ Արցախը Հայաստանի մաս է, մենք այդպես ենք ապրում»,- հավելեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Անդրանիկ Չավուշյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930