Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանը հավատում է, որ Ղարաբաղի տարածաշրջանը Ադրբեջանի տարածքի անբաժանելի մասն է». Փեզեշքիան

Ապրիլ 28,2025 16:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ըստ «Մեհր» լրատվական գործակալության, ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրանի և Ադրբեջանի Հանրապետության բարձրաստիճան պատվիրակությունների հանդիպման ժամանակ իր գոհունակությունը հայտնելով Բաքվում գտնվելու համար, ասել է.

«Պատիվ է ինձ համար գտնվել Ադրբեջանի Հանրապետությունում և մասնակցել եղբայրական ու բարեկամ երկրի պաշտոնյաների հավաքին: Հուսով եմ, որ այս այցը և նախորդ փորձագիտական հանդիպումների արդյունքում ձեռք բերված համաձայնությունները կլինեն ավելի մեծ քայլերի սկիզբ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ճանապարհին»:

ԻԻՀ նախագահը, վկայակոչելով Իրանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև պատմական, մշակութային և ընտանեկան կապերը, հավելել է. «Այս կապերը հիմք կհանդիսանան տարածաշրջանային համագործակցության ընդլայնման համապատասխան ուղի ձևավորելու համար»:

Փեզեշքիանը, փոխանցելով Իրանի Գերագույն առաջնորդի ջերմ ողջույնները Ադրբեջանի պաշտոնյաներին, նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ շեշտել է Ադրբեջանի ժողովրդի իրավունքների աջակցությունը և հավատում է, որ Ղարաբաղի տարածաշրջանը Ադրբեջանի Հանրապետության տարածքի անբաժանելի մասն է»:

ԻԻՀ նախագահը իրանական պատվիրակության ներկայությունը Բաքվում համարել է երկու երկրների լուրջ վճռականության նշան՝ ամրապնդելու կապերը, ուժեղացնելու միասնությունը և ընդլայնելու համախմբվածությունը Իրանի և Ադրբեջանի Հանրապետության միջև:

Հանդիպման շարունակության ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, ողջունելով իրանական պատվիրակությանը, ասել է. «Այս այցը պատմական տեսանկյունից շատ կարևոր այց է: Առանձնազրույցների և անհատական հանդիպումների ժամանակ մենք քննարկեցինք բազմաթիվ հարցեր»:

Նա ավելացրեց. «[Հանդիպումների ժամանակ] մենք շեշտեցինք բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացումը, և անշուշտ, այս հարաբերությունների զարգացումը կծառայի երկու [երկրների շահերին]»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930