Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ, Ռուսաստանը հրադադար է հայտարարել: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի կայքից: Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինան պետք է հետևի իրենց օրինակին:
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ՝ ՌԴ զինված ուժերի գերագույն հրամանատար Վ.Վ. Պուտինը, մարդասիրական նկատառումներից ելնելով, Հաղթանակի 80-ամյակի օրերին, մայիսի 7-8-ի կեսգիշերից մինչև մայիսի 10-11-ի կեսգիշերը, ռուսական կողմը հայտարարում է հրադադարի մասին։ Այս ժամանակահատվածում դադարեցվում են բոլոր ռազմական գործողությունները։
Ռուսաստանը կարծում է, որ ուկրաինական կողմը պետք է հետևի այս օրինակին։
Ուկրաինական կողմից հրադադարի խախտման դեպքում Ռուսաստանի զինված ուժերը համարժեք և արդյունավետ արձագանք կտան։
Կարդացեք նաև
Ռուսական կողմը կրկին հայտարարում է առանց նախապայմանների խաղաղ բանակցությունների իր պատրաստակամության մասին՝ ուղղված ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառների վերացմանը, և միջազգային գործընկերների հետ կառուցողական փոխգործակցությանը», – նշված է Կրեմլի կայքում։