Լրահոս
Օրվա լրահոսը

«Վանադ կաթ» ՍՊԸ-ի պանրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Ապրիլ 28,2025 16:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Վանադ կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, ք․ Արմավիր) իրականացված վերահսկողության արդյունքում պարզվել է, որ այն աշխատում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով:

Այսպես՝

  • արտադրական շինության հատակի, պատերի, դռների մակերևույթները հարթ չեն եղել, պատված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանող նյութերով,
  • առաստաղները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը, նպաստում են խոնավության խտացմանը,
  • բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,
  • փաթեթավորման գործընթացները չեն կատարվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում՝ ապահովելով փաթեթավորման ամբողջականությունն ու մաքրությունը,
  • արտադրական կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, անձնական իրերն ու պարագաները պահվել են հենց արտադրամասում:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Վանադ կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930