Լրահոս
Օրվա լրահոսը

Արգենտինացի իրավաբանների և լրագրողների հետ հանդիպմանը Գարեգին Երկրորդն անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի աղետալի հետևանքներին

Ապրիլ 28,2025 15:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայից ժամանած մի խումբ իրավաբանների և լրագրողների՝ ուղեկցությամբ արգենինահայ Խուան Պաբլո Գեչիջյանի։

Վերջինս Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ խմբի այցը Հայաստան նպատակ է հետապնդում ավելի խորը ճանաչելու հայ ժողովրդին, նրա պատմությունը, մշակույթն ու հոգևոր ժառանգությունը, ինչպես նաև ծանոթանալու երկրում տիրող իրավիճակին։

Իր օրհնությունը բերելով ներկաներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների բարեկամական հարաբերություններին և երկրների միջև առկա գործակցությանը։ Վեհափառ Հայրապետը մասնավորապես խոսեց Արգենտինայի հայ համայնքի ազգային-հոգևոր աշխույժ կյանքի և կազմակերպվածության մասին՝ այս առնչությամբ իր գնահատանքը հայտնելով երկրի իշխանություններին հայ համայնքի նկատմամբ հոգածու վերաբերմունքի համար։

Նորին Սրբությունն իր խոսքում անդրադարձ կատարեց Քույր Եկեղեցիների և միջեկեղեցական կազմակերպությունների հետ Հայոց Եկեղեցու հարաբերություններին, նաև Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի աղետալի հետևանքներին և Հայաստանի առջև ծառացած ծանր մարտահրավերներին:

Հայոց Հովվապետը կարևոր նկատեց բարեկամ երկրների և միազգային հանրության կողմից գործադրվող ջանքերն ի նպաստ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման, Բաքվում անազատության մեջ պահվող գերիների ազատ արձակման։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930