Մենք ՔՊ-ից, որպես կուսակցություն կամ խմբակցությունից ակնկալիքներ չունենք, մեր ակնկալիքները ԱԺ պատգամավորներին են վերաբերվում, որպես ինքնավար քաղաքական պաշտոն զբաղեցնողներ, անհատական պատասխանատվության հարց է․ խորհրդարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։
ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանի, Էդգար Ղազարյանի եւ մի խումբ այլ ընդդիմադիրների կողմից ձեւավորված «Արթուն ենք» հանրային շարժման անդամներն այսօր խորհրդարան մուտք արեցին ԱԺ պատգամավորներին ուղղված նամակներ՝ Նիկոլ Փաշինյանին` «խելամիտ ժամկետում», 10 օրվա ընթացքում, անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու առաջարկով։ Նամակներն անհատական են։ Դրանք գցվեցին խորհրդարանի ընդունարանի մուտքում տեղադրված արկղի մեջ։
Կարդացեք նաև
Նամակները ունենա իմպիչմենթի վերաբերյալ նախագծի բովանդակություն, որում նշված են նաեւ հիմնավորումները՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գործընթաց նախաձեռնելու մասին։
Իմպիչմենտից հետո, ըստ բանախոսի, Սահմանադրությունը հետագա գործընթացների լուծումները տալիս է
«Իրենք 2022-ի օգոստոսի 2-ից ժամանակ ունեին այս թեմային անդրադառնալու, բայց մենք ևս 10 օր ժամանակ ենք տալիս նրանց»,- ասաց Էդգար Ղազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ