Ապրիլի 27-ին, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի հիշատակի առթիվ Սալոնիկի «Իոաննիս Վելիդիս» համաժողովների կենտրոնում տեղի ունեցավ հանդիսավոր քաղաքական միջոցառում։
Միջոցառմանը բացման ուղերձով ելույթ ունեցավ հունահայ համայնքի ներկայացուցիչ՝ Քրիկոր Մարուքիյանը, այնուհետև ողջույնի ելույթներով հանդես եկան Սալոնիկի ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դագազյանը, Հունաստանի կառավարության ներկայացուցիչ՝ Ներքին գործերի նախարարության փոխնախարար Կոնստանտինոս Գյուլեկասը, խորհրդարանի նախագահի ներկայացուցիչ՝ Սալոնիկի Ա ընտրաշրջանի պատգամավոր Դիամանտիս Գոլիդակիսը, Կենտրոնական Մակեդոնիայի մարզի ներկայացուցիչ Աթենա Աթանասիադու-Այդոնային, Սալոնիկի քաղաքապետի ներկայացուցիչ Ստելիոս Ագելուդին, դոկտոր Կոնստանտինոս Գրիվասը։
Միջոցառմանը ներկա էին նաև Հունաստանի Զարգացման փոխնախարար Ստավրոս Կալաֆատիսը, Աշխատանքի, սոցիալական ապահովության փոխնախարար Աննա Էֆթիմիուն, պաշտոնական ներկայացուցիչներ և բաձրաստիճան հյուրեր:
Միջոցառմանը Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից մասնակցեց և դեսպան Տիգրան Մկրտչյանի ողջույնի խոսքը փոխանցեց դեսպանության հյուպատոս Լիանա Մարությանը։
Կարդացեք նաև
Միջոցառումը ամփոփվեց քայլարշավով դեպի երրորդ բանակային կորպուսի հերոսների հուշարձան, որտեղ զետեղվեցին դափնեպսակներ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։
Հունաստանում ՀՀ դեսպանություն