Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը պաշտոնապես հաստատել է. Միկոյան 64 հասցեից առանձնացված հողամասում բազմաբնակարան շենք չի կարող կառուցվել

Ապրիլ 28,2025 13:41

2024 թվականի ապրիլի 16-ին Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակելի թաղամասի բնակիչների, թաղամասի կառուցապատող «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության ներկայացուցիչների և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո բնակիչների՝ քաղաքապետարան ուղարկված հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանը գրավոր հաստատել է, որ համաձայն հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի՝ Դավթաշեն վարչական շրջան, Անաստաս Միկոյան հ.64/7 հասցեում գտնվող հողամասը ներառված է ընդհանուր օգտագործման գոտում։

Համաձայն գրության՝ նշված հասցեում կառուցապատման նպատակով նոր թույտվությունների տրամադրումը կհակասի գործող օրենսդրությանը։

Քաղաքապետարանից նաև հայտնել են, որ շահագործման թույլտվության ստացմանը հնարավոր կլինի անդրադառնալ միայն բազմաբնակարան համալիրի աշխատանքային նախագծերով սահմանված տարածքի բարեկարգման աշխատանքների ավարտից հետո։

Հիշեցնենք, որ Անաստաս Միկոյան 64 հասցեում բնակելի թաղամասի համաձայնեցված նախագծի մեջ է մտնում նաև վերոնշյալ՝ Միկոյան 64/7 հասցեով առանձնացված 0,4 հա հողամասը, որը որպես ընդհանուր օգտագործման տարածք նախատեսված է բարեկարգման և կանաչապատման համար:

Անաստաս Միկոյան 64-ի բնակիչներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930