Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ից հերքում են ավտովթարին Սուրեն Պապիկյանի մասնակցությունը

Ապրիլ 28,2025 12:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել և կից գրառմամբ նշել.

«Էս փոքր ժամանակ հեծանիվ չունեցածների վրա ծառայողական մեքենա չի գալիս:

Երեկ, կիրակի օրով, Սուրեն Պապիկյանի՝ մեր բոլորի հարկերով գնված ծառայողական շքեղ ինքնագնացը մխրճվել է կայանված մեքենաների մեջ:

Հ.Գ. Տեսանյութը ստացել եմ ՖԲ անհայտ հետևորդից, եթե սուտ է , թող հերքեն, բայց ոչ թե արծրունոտ հայտարարությամբ, այլ ռեալ ապացույցով»:

ՊՆ-ից հերքում են՝ Սուրեն Պապիկյանի մասնակցությունը վթարին: Ֆեյսբուքյան գրառմամբ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը հայտնում է.

«Մամուլում շրջանառվում են ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ վթարի տեսանյութ և մեկնաբանություններ, ըստ որի՝ իբր վթարը տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ:

Նշված տեղեկությունները կեղծ են, պաշտպանության նախարարը նշված մեքենայում չի եղել, ավելին՝ նշված ժամին Սուրեն Պապիկյանը գտնվել է տանը»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930