ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կանադային՝ Վանկուվերում ողբերգության կապակցությամբ:
«Անկեղծ ցավակցություն ենք հայտնում «Լապու-Լապու օր» փառատոնի ժամանակ զոհվածների ընտանիքներին:
Մաղթում ենք ուժ և շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին», – նշված է X-ում ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Վանկուվերում՝ ֆիլիպինյան մշակույթին նվիրված Լապու-Լապու ամենամյա փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է բազմության մեջ:
Կարդացեք նաև
Մահացել է առնվազն 11 մարդ, այդ թվում՝ երեխա, ավելի քան 20 հոգի վիրավորում է ստացել:
Վարորդը ձերբակալված է:
Ինչպես հայտնում է Guardian-ը՝ Վանկուվերի ոստիկանությունը բացառել է ահաբեկչության տարբերակը. կասկածյալը «հոգեկան առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի»:
Անցյալում ևս նա ոստիկանության հետ շփումներ է ունեցել հոգեկան առողջության հետ կապված խնդիրների հետևանքով:
We send heartfelt condolences to the families of the victims & the local community as we hear the news about the tragic events at #Vancouver’s Lapu Lapu Day festival.
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) April 27, 2025
Wishing strength & speedy healing to all affected. @CanadaFP