Լրահոս
Օրվա լրահոսը

Շենքերից մեկի բակում հնչել են կրակոցներ․ անվտանգության աշխատակիցները ջնջել են «Ինովա» համատիրության տեսագրությունները. Shamshyan.com

Ապրիլ 28,2025 10:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 19։00-ի սահմաններում, Մոնթե Մելքոնյան փողոցի 52 շենքի հարակից հատվածում մի խումբ անձինք լեզվակռիվ են տվել միմյանց հետ, ինչը վերածվել է վիճաբանության, որը դրսևորվել է իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունքով, ապա հայհոյանքներով և անպարկեշտ արտահայտություններով համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ ծեծի են ենթարկել միմյանց, որի ժամանակ հնչել է 2 կրակոց:

Օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր, որտեղ պարզվել է, որ Երևանի բնակիչ 46-ամյա Ռուբեն Հ․-ն Մոնթե Մելքոնյան փողոցի 50/1 հասցեում գործող «Ինովա» համատիրության տեսագրությունները ջնջել են նշված հասցեի անվտանգության աշխատակիցներ, Երևանի բնակիչներ 41-ամյա Էրիկ Ղ․-ի և 33-ամյա Էդգար Մ․-ի հետ նշված հասցեից տեղափոխվել են ոստիկանության Երևան քաղաքի քրեական վարչություն։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930