Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Ապրիլ 28,2025 09:57

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:

Վարչապետին դիմավորել է Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը:


Կատարվել է մոմավառություն, վարչապետը ծաղիկներ է խոնարհել եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի մոտ:

Մեր աղոթքն է, որ ձեր այն ծրագրերը, որ ունեք խաղաղության և մեր Հայաստանի հարեւանների հետ հաշտության, լինի հաջողությամբ: Այս մասին՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասել է Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը:

Նա նշել է. «Մեր աղոթքն է, որ որպես եվրոպական երկրների հավատացյալներ, քաղաքացիներ և առաջնորդ, մեր երկիրը դեպի Եվրամիության իր քայլերն անի, որովհետեւ մեր քրիստոնեությունը, իրականության մեջ, եկել է արևմուտքից՝ Տրդատ թագավորը, սուրբ Գրիգոր Լուսավորիչը : Համոզված եմ, որ այն քաղաքակրթությունը, որ տեսնում ենք այստեղ մեր երկրի ապագան այս քրիստոնեական գեղեցիկ միջավայրում է:

Մեր աղոթքն է, որ այդ հաջողությունները լինեն, որ Հայաստանը նույնպես մերձբալթյան երկրների պես, դիցուք Էստոնիայի, կարողանա խաղաղ համագործակցությամբ մեր ժողովրդին լավ, գեղեցիկ ապագա ապահովել:

Թող Տերն օրհնի Հայաստանը, ողջ ավագանին, ձեզ և բոլոր բարի առաքելությունները: Բարի եկաք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930