Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ուսանողուհու նախաձեռնությամբ Վարշավայի համալսարանում անցկացվեց Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված համաժողով

Ապրիլ 27,2025 22:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի և Լեհաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտման մասին բանաձևի 20-րդ ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Վարշավայի համալսարանում անցկացվեց Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված համաժողով՝ համալսարանի հայ ուսանողուհի Նունե Գևորգյանի նախաձեռնությամբ:

Դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդես եկավ բացման խոսքով՝ անդրադառնալով ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում ջանքերի համադրման, նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման կարևորությանը:

Տեսակապի միջոցով ելույթ ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության պատմաիրավական ասպեկտներին և գիտական ուսումնասիրություններին:

Վարշավայի համալսարանի դասախոս Դորոտա Հեյդրիխը խոսեց միջազգային իրավունքում «Ցեղասպանություն» հայեցակարգի զարգացման, դասախոս Կամիլ Շտրզեպեկը՝ հանրային միջազգային իրավունքի անարդյունավետության պատճառների մասին: Փորձագետ Վիտոլդ Ռեպետովիչը անդրադարձավ ժամանակակից աշխարհում ցեղասպանությունների ժխտողականությանը, դոկտոր Բարթլոմեյ Քշիշտան ցեղասպանության հիշողության գործիքավորմանը, Հրաչյա Բոյաջյանը՝ Լեհաստանի խորհրդարանի Հայոց ցեղասպանության դատապարտման մասին բանաձևին:

Համաժողովը կազմակերպել էր Լեհաստանի Հայ երիտասարդության կազմակերպությունը՝ Լեհ-Հայկական հիմնադրամի աջակցությամբ և Լեհաստանում Հայաստանի սփյուռքի գործերի հանձնակատարի, Վարշավայի Համալսարանի Մարդու իրավունքների և հումանիտար ճգնաժամերի գիտական խմբակի հետ համագործակցությամբ։

ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930