Հայաստանի Հանրապետության Պատվո Հյուպատոսությունը Բարի քաղաքում (Պուղլիայի շրջանի շրջանակում) իր շնորհակալությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր 2025 թվականի ապրիլի 26-ին, ժամը 11:00-ին, Բարի Վեկկիայում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում (Սան Նիկոլայի տաճարի հարևանությամբ) մասնակցեցին հայոց ծիսակարգով Սուրբ Պատարագին՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության Նահատակների:
Պատարագը պետք է մատուցեր Հայաստանի Առաքելական Եկեղեցու վարդապետ Հոգեշնորհ Տեր Բսագ Տեփիրջյանը, ով ուրբաթ օրը Բարի ժամանելուց հետո հրավիրվեց Վատիկան՝ մասնակցելու Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը:
Սուրբ Պատարագը սիրով և նվիրումով վարեց պրոֆեսոր Քեղամ Պոլոյանը՝ ծնունդով Հալեպից, Հայաստանի Առաքելական Եկեղեցու սարկավագը: Այս առիթը դարձավ հոգևոր խոկման և համընդհանուր հիշողության պահ, արդարության և արժանապատվության ոգով՝ ի փառք ցեղասպանությունից փրկված հայ ժողովրդի:
Պատարագի ընթացքում աղոթք բարձրացվեց Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների, Հայ ժողովրդի տոկունության, բոլոր ազգերի ղեկավարների՝ հայկական ինքնությունը պահպանելու ջանքերի համար, ինչպես նաև՝ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հոգու խաղաղության համար, ով համարվում է Հայ ժողովրդի բարեկամ:
Կարդացեք նաև
Մենք հարգանքի տուրք մատուցեցինք մոտ մեկուկես միլիոն անմեղ զոհերին, ովքեր կործանվեցին Օսմանյան կառավարության կողմից իրականացված ծրագրով: Հատկանշական են բռնի տեղահանումները, մահվան երթերը Սիրիայի անապատում, կոտորածները և բոլոր տեսակի բռնությունները, որոնք կազմեցին 20-րդ դարի ամենամութ, բայց միևնույն ժամանակ Քրիստոնեության փառավոր էջերից մեկը:
Միլիոնավոր նահատակների մեջ առանձնանում է ֆրանցիսկյան վանական հայր Ֆրանչեսկո Դիվիտտորիոյի հերոսական կերպարը՝ ծնունդով Ռուտիլիանոյից (Բարի), ով իր կյանքը տվեց՝ պաշտպանելով մոտ քսան հայ որբերի և նահատակվեց Մուգյուք-Դերեսիում 1920 թ. հունվարի 23-ին:
Չնայած պաշտոնական ժխտումներին, Հայոց Ցեղասպանությունը ճանաչվել է մեր տարածաշրջանի բազմաթիվ քաղաքների և հաստատությունների կողմից, այդ թվում՝ Տարանտո, Կանոզա, Կոնվերսանո, Սան Պիետրո Վեռնոտիկո և Սան Վիտո դեյ Նորմանի կոմունաները:
Հայաստանի Հանրապետության Պատվո Հյուպատոսությունը Բարի քաղաքում (Պուղլիայի շրջանի շրջանակում), որ նախաձեռնել էր այս միջոցառումը իտալա-հայկական միությունների հետ համատեղ, ամեն տարի կոչ է անում չմոռանալ, դաստիարակել խաղաղության ոգով և հարգել զոհերի հիշատակը:
Դարիո Ռուպեն ՏԻՄՈՒՐՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Պատվո Հյուպատոս Բարիում