Ապրիլի 25-ին Հունգարիայում ՀՀ դեսպանության և Հունգարիայի Հայ ինքնավարության կազմակերպմամբ, Բուդապեշտի կենտրոն համայնքի մայր տաճարում կայացավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո։
Միջոցառմանը ներկա էին Հունգարիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական անձնակազմի անդամներ, Հունգարիայի խորհրդարանի պատգամավորներ, գործադիր իշխանության, հասարակական և գիտամշակութային շրջանակների, հունգարահայ համայնքի ներկայացուցիչներ։
Իր ելույթում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը խոսեց պատմական հիշողության հավերժության, այն որպես իրականություն ճանաչելու և ընդունելու կարողության ու կարևորության մասին։ Դեսպանը շեշտեց, որ ներկայիս ոճրագործությունները թարմ են պահում մեր հիշողությունները և միգուցե, եթե 110 տարի առաջ կատարվածին արժանի գնահատական տրվեր, մարդկությունը կխուսափեր հաջորդող տարիներին իրականացված և մեր օրերում իրականացվող հանցագործություններից:
Կարդացեք նաև
Հուշ-երեկոյին ելույթներ ունեցան Հունգարիայի Հայ ինքնավարության նախագահ Ցառան Իշտվանը,
Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը:
Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկան երգչուհի Անի Յորենցը, երգեհոնահար Ժոլտ Մատե Մեսարոշը, դաշնակահարուհի Ռեկա Սուհանսկին:
ՀՈՒՆԳԱՐԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ