Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են Պերու մեկնող երիտասարդ եւ պատանի ծանրորդների անունները

Ապրիլ 27,2025 12:48

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլի 30-ին Պերուում մեկնարկող ծանրամարտի պատանիների եւ երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացված է լինելու յոթ մասնակցով (2 աղջիկ եւ 5 տղա):

Մայրաքաղաք Լիմայի մրցահարթակում մեդալների համար կպայքարեն:

Աղջիկներ. 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյան, 81 կգ՝ Էմմա Պողոսյան:

Տղաներ. 67 կգ՝ Հովհաննես Հովհաննիսյան, 81 կգ՝ Նարեկ Մկրտչյան, 89 կգ՝ Վալերի Մովսիսյան, 96 կգ՝ Գրիգոր Ղազարյան, +102 կգ՝ Հարություն Հովակիմյան:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ երիտասարդների հավաքականի մարզիչներն են Մելիք Ղուկասյանը եւ Դավիթ Մուրադյանը, պատանիներինը՝ Երվանդ Կիրակոսյանը, իսկ աղջիկների ընտրանու մարզիչը Տարոն Թովմասյանն է: Հայաստանի պատվիրակության ղեկավարը ֆեդերացիայի նորընտիր գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանն է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930