Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության փաստի ժխտման միտումները պիտի քրեորեն պատժելի լինեն Հայաստանի Հանրապետությունում․ «Հայացք Երևանից»

Ապրիլ 27,2025 11:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը հանրային քննարկման առարկա է դարձնում Հայոց Ցեղասպանության փաստը։

Հիշեցնեմ, որ Իսրայելում Հոլոքոսթի փաստի շուրջ նման ձեւակերպումները օրենքով քրեորեն պատժելի են։ Դա հայտնի The Israel Denial of Holocaust (Prohibition) Law 5746-1986 օրենքն է։

Հայոց ցեղասպանության փաստի բացահայտ ժխտման կամ փաստի ժխտողականության տարրեր պարունակող հայտարարությունների, հրապարակումների կամ իբրեւ «քննադատական մտածելակերպի արտահայտման» սոուսի տակ ներկայացվող՝ մարդկության դեմ հանցագործության ազգային եւ միջազգային ընկալման դեմ նման ապակառուցողական միտումները պիտի ոչ միայն համարվեն անբարոյականության դրսեւորում, այլ նաեւ քրեորեն պատժելի լինեն Հայաստանի Հանրապետությունում՝ որպես մարդկության դեմ հանցագործության արդարացման փորձ կամ հանցակցություն։

Ուստի ես՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ, ՀՀ քաղաքացի Էդուարդ Աբրահամյանս, պահանջում եմ նմանատիպ memory law-ին համապատասխան օրենքի ընդունում ՀՀ Ազգային ժողովից եւ ՀՀ խորհրդարանի պատգամավորներից։ Ուրախ կլինեմ, եթե ինձ միանան այլ քաղաքացիներ եւս, իսկ մամուլի ներկայացուցիչներն ու քաղաքական գործիչները բարձրացնեն այս հարցը օրենսդիր մարմնի ներկայացուցիչների առջեւ։

Էդուարդ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930