Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ վատ է, որ կրակում են, որովհետեւ դա իրականում խնդիր է նաեւ մարզի դիմադրողականության իմաստով»․ Սյունիքի մարզպետ

Ապրիլ 27,2025 10:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Գորիսը ամենաակտիվ համայնքն է, որտեղ բնակարանաշինարարական ծրագրեր են իրականացվում։ Այլ համայնքներում, բացի  կառավարության կողմից իրականացվող սոցիալական 16 մլն դրամի ծրագրից՝ ինձ հայտնի չի»,-նախօրեին՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Վերջինս Գորիսում մասնակցեց սոցիալական տան բացմանը։ 18 ընտանիք այսուհետեւ կապրեն հարմարավետ բնակարաններում։ Շահառուների  մեջ են ինչպես համայնքի բնակիչներ, այնպես էլ Արցախից բռնի տեղահանված եւ Գորիսում ժամանակավորապես ապաստանած ընտանիքներ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 200 մլն դրամ է։

Սյունիքի մարզպետն անդրադարձավ նաեւ վերջին օրերին հակառակորդի կողմից մարզի սահմանամերձ բնակավայրերի թիրախավորմանը։ Նրա խոսքով՝ կրակոցները գիշերվա ժամերին են լինում։  «Շատ վատ է, որ կրակում են, որովհետեւ դա  իրականում խնդիր է նաեւ մարզի դիմադրողականության իմաստով։ Բայց մյուս կողմից մենք այսպիսի միջոցառումներ ենք անում,  որ մարզը հանկարծ ոչ մի վայրկյան իր դիմադրողականությունը չկորցնի։ Եվ հույս ունենք, որ շատ կարճ ապագայում առաջիկայում այս խնդիրը կլուծվի», -ասաց Ռոբերտ Ղուկասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930