Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Ապրիլ 27,2025 00:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աղվերանում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին, մարզիչներին, մրցավարներին:

Վարչապետը ողջունել է մասնակիցներին, շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն ստանալու համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարբեր մարզաձևերում «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարի անցկացումը և ընդգծել, որ դրա նպատակը հասարակության, այդ թվում՝ դպրոցահասակ  երեխաների շրջանում առողջ ապրելակերպի և սպորտի խթանումն է:

Զրույցի ընթացքում քննարկվել են սպորտի զարգացմանը, մարզաձևերի տարածմանը, մրցումների կազմակերպմանն ու անցկացմանը, մրցաշարի ձևաչափին վերաբերող հարցեր: Մրցաշարի մասնակիցները, մարզիչները նշել են, որ այս մրցաշարերը մեծ հետաքրքրություն են վայելում դպրոցականների շրջանում:

Վարչապետ Փաշինյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին:

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը կանցկացվի ապրիլի 27-ին Կոտայքի մարզի Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում: Հանրապետական՝ եզրափակիչ փուլին կմասնակցեն Երևանի և մարզերի ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացված մարզային փուլերի հաղթող թիմերը: Համայնքային փուլի մրցումներին մասնակցել է Երևանի և մարզերի 574 հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների ավելի քան 3200 աշակերտ (շուրջ 810 թիմ):

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930