Լրահոս
Օրվա լրահոսը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառը մասնակցեցաւ Նորին Սրբութիւն Ֆրանսիս Պապին յուղարկաւորութեանը

Ապրիլ 26,2025 23:47

Այսօր՝ Շաբաթ, 26 Ապրիլ 2025-ի առաւօտեան ժամը 10:00-ին, Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակին մէջ, յուղարկաւորութեան արարողութիւնը կատարուեցաւ կաթոլիկ եկեղեցւոյ պետ Նորին Սրբութիւն Ֆրանսիս Պապին։

Յուղարկաւորութեան մասնակցելու նպատակով Վատիկան ժամանած էին մեծ թիւով հաւատացեալներ, երկիրներու նախագահներ, վարչապետեր, նախարարներ եւ բոլոր կրօններու բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Ի շարս հոգեւոր պետերու, Սուրբ Պատարագին եւ յուղարկաւորութեան մասնակցեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը։ Անոր կողքին ներկայ էին նաեւ Վատիկանի մէջ ուսանող Հոգշ. Տ. Պսակ Վրդ. Թէփիրճեան եւ Կաթողիկոսարանի տեղեկատուական բաժանմունքի տնօրէն Հոգշ. Տ. Յովակիմ Վրդ. Բանճարճեան։

Յայտնենք, որ յուղարկաւորութեան մասնակցեցաւ նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Կաթողիկոսը, միաբան հայրերու ընկերակցութեամբ։ Թէ՛ յուղարկաւորութեան եւ թէ՛ ընդհանրապէս Վատիկան կեցութեան ընթացքին, երկու վեհափառ հայրապետները միասնաբար իրենց մասնակցութիւնը բերին յիշեալ եկեղեցական արարողութեան։

Անոնք նաեւ առիթ ունեցան միասնաաբար խորհրդակցելու հայ եկեղեցւոյ, Հայաստանի եւ ընդհանրապէս հայութեան հետ աղերս ունեցող նիւթերու շուրջ։

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930