Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ ընտանիքի և քաղաքակիրթ երկրների մաս կազմելը ուղենիշ վերցրած Հայաստանը չպետք է մասնակցի Մայիսի 9-ի միջոցառմանը․ «Հանրապետություն»

Ապրիլ 26,2025 23:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայիսի 9-ին Մոսկվայում ֆաշիզմի դեմ հաղթանակի օր նշելն ակնհայտ երեսպաշտություն է Ուկրաինայի դեմ պատերազմի և մերօրյա ֆաշիստական դրսևորումների համապատկերում։ ՌԴ ագրեսիան Ուկրաինայի սուվերեն տարածքի նկատմամբ հանցագործություն է մարդկության դեմ և միջազգային օրենքների կոպտագույն խախտում։

«Հանրապետություն» կուսակցությունը համոզված է, որ ժողովրդավարության, ԵՄ ընտանիքի և քաղաքակիրթ երկրների մաս կազմելը ուղենիշ վերցրած Հայաստանի Հանրապետությունը չպետք է մասնակցի նման միջոցառմանը, որով կարդարացնի հարևան պետությունների նկատմամբ ագրեսիա կիրառող բռնապետների գործողությունները։ Փոխարենը ՀՀ անվտանգային, տնտեսության և ներքաղաքական մարտահրավերների հետ կապված` գերկարևոր ենք համարում սկսել գործուն և ակտիվ գործընթաց` ԵՄ անդամակցության և ԱՄՆ-ի հետ Ռազմավարական գործընկերության հանձնառությունների ուղենիշներում։

ԵՄ անդամակցության խնդրով փոխվարչապետի ինստիտուտի ստեղծումը և ԱՄՆ Ռազմավարական գործընկերությունը խթանող՝ կառավարության անդամներից և ակադեմիական շրջանակներից մշտական գործող խմբի ձևավորումը համարում ենք առաջնային և օրվա պահանջ։

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930