Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Գրիգոր Հակոբյանն ու Իրանի նախկին արտգործնախարարը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների ներկա ընթացքն ու զարգացման դինամիկան

Ապրիլ 26,2025 22:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դեսպան Գրիգոր Հակոբյանն այցելել է Թեհրանում գործող «Իրանագիտություն» հիմնադրամ, որտեղ հանդիպել է հիմնադրամի ղեկավար, ԻԻՀ նախկին արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների ներկա ընթացքն ու զարգացման դինամիկան՝ գոհունակությամբ արձանագրելով վերջին տարիներին տարբեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտակրթական ոլորտներում արձանագրված առաջընթացը։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում և Իրանում իրանագիտության ու հայագիտության զարգացման հնարավորություններին՝ կարևորելով այս ուղղությամբ փոխանակման ծրագրերի և համատեղ միջոցառումների նշանակությունը։

Հատուկ ուշադրություն է դարձվել նաև Հարավային Կովկասի անվտանգությանն ու տարածաշրջանային կայունությանը, քննարկվել են միջազգային վերջին զարգացումներին առնչվող հարցեր:

ԻՐԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930