Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն իր քաղաքական գծին համահունչ ամեն ինչ անում է Թուրքիայի հույսերն արդարացնելու համար. Տիգրան Աբրահամյան

Ապրիլ 26,2025 19:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը նախօրեին հայտարարություն էր տարածել` «հարգանքի տուրք մատուցելով Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայերի կողմից սպանված թուրքերի հիշատակին»:

Փաշինյանական քարոզչության և նրանց պարագլխի աչքից այսպիսի հաղորդագրություններն, իհարկե, «վրիպում» և շրջանցվում են, սակայն խոշորացույցի տակ են դրվում երկրի ներսում քաղաքական կամ քաղաքացիական բողոքի տարբեր դրսևորումները, որոնք ըստ իշխանության անթույլատրելի են, որովհետև վնաս են հասցնում Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների խիստ փխրուն հոգիներին:

ՔՊ-ն իր քաղաքական գծին համահունչ ամեն ինչ անում է Թուրքիայի հույսերն արդարացնելու համար` Հայոց ցեղասպանությանը հարցը արտաքին քաղաքական օրակարգից հանելու և Անկարային միջնորդ կարգելու առումով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930