Պռոշյան փողոցում քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել 2022թ. ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենայի վրաերթից զոհված Սոնա Մնացականյանի եւ նրա չծնված երեխայի հիշատակին:
«Եթե յուրաքանչյուր քաղաքացի լռի, հետամուտ չլինի, որպեսզի մեղավորները պատժի ենթարկվեն, իրենք կարող են դառնալ հերթական զոհը այն վայրագությունների, որ մայրաքաղաքում թույլ է տալիս վարչապետական ավտոշարասյունը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը:
«Ողբերգական միջադեպի առաջին իսկ օրերից քարոզչությունը, մանիպուլյացիան, ավելի ուշ փուլերում՝ արդարության կեղծ սպասումը, որ դե լավ, օկ, ճիշտ եք ասում՝ շատ վատ բան է եղել, դե հիմա թող գնա, դատարանը կպարզի, կոնկրետ
Կարդացեք նաև
Մեկ անձի շուրջ կոնսոլիդացվող իշխանության պարագայում նման գործիքակազմերով գնում է մի ընթացք, որ իրեն, իրեն սպասարկող համհարզներին, ծառաներին, դեպուտատներին, բոլորին պետք է ամեն ինչ կարելի լինի, որովհետեւ Նիկոլ Փաշինյանին հավատարմության ամբողջ բանաձեւը կփլվի, եթե դա այդպես չլինի»,-նշեց հասարակական, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը:
«Իմ կարծիքով սա համակարգված եւ նույնիսկ ուղղորդված պրոցես է, որովհետեւ ներկայիս ռեժիմը խնդիր ունի ապահովել իր շահերը, անվտանգությունը սպասարկողների անվտանգությունը»,-ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, որ Սոնա Մնացականյանի եւ նրա չծնված երեխայի մահվան մեղավորները դեռեւս չեն պատժվել:
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Azatutyun.am-ի, Sputnik Արմենիայի