Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս կարելի է «պետության տեր» համարել այն մարդկանց, որոնք 2020թ. հրահրած դավադիր պատերազմում միտումնավոր պարտված «վարչապետին» են ընտրում․ Արտակ Զաքարյան

Ապրիլ 26,2025 18:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլն իր բերած աղետները ժողովրդի վրա գցելու նոր «կռուտիտ» է մտածել:
«Քաղաքացու օր» կոչվող սգո-տոնի իր «ուղերձում» նա գրել է, որ «հեղափոխությունից առաջ պետությունն էր քաղաքացու տերը, հեղափոխությունից հետո՝ քաղաքացին է պետության տերը»:

Պարզել է, որ նախորդ նախագահների ժամանակ Հայաստանի և Արցախի քաղաքացիները տեր ունեին, իսկ հիմա բացարձակ անտերության են մատնվել: Նիկոլի իշխանազավթումից հետո հենց այդպես էլ եղել է և՛ Արցախի հետ, և՛ Հայաստանի հետ, և՛ դրսում ապրող մեր քաղաքացիների հետ:

Քաղաքացին իհարկե կարող է և պետք է տեր լինի իր պետությանը, բայց դա վերաբերում է միայն գիտակից քաղաքացիներին: Իսկ անգիտակից քաղաքացին միշտ ընտրելու է իր նմանին, օրինակ Նիկոլին, կամ ավելի վատ խաբեբայի, պոպուլիստի կամ դավաճանի:

Ինչպե՞ս կարելի է «պետության տեր» համարել այն մարդկանց, ովքեր 2020թ. հրահրած դավադիր պատերազմում միտումնավոր պարտված «վարչապետին» են ընտրում: Պարզ է, որ այդպիսի գիտակցությամբ քաղաքացու պետությունն անտեր է լինելու՝ անտերության մատնելով նաև իր մյուս քաղաքացիներին:

Հ.Գ. 1
Անձամբ ես, կերազեմ, որ պետության իրական տերը լինի գիտակից քաղաքացին: Բայց դրանից մենք տասնամյակներով հեռու ենք:
Երբ որ պետության իրական տերը լինեն գիտակից քաղաքացիները՝ այդ դեպքում դիլետանտ-անփորձ պոպուլիստները, ատելություն, հայհոյանք ու օտար արժեքներ գեներացնող դավաճանները, ավանտյուրիստները, ձախողակները, անկիրթ տգետներն ու տարատեսակ փոքրամասնությունները չեն կարող սողոսկել ՀՀ կառավարման համակարգ:

Հ.Գ.2.
Ցավոք շնորհավորելու բան չկա…
Քաղաքացուն այս աղետալի վիճակից նախ և առաջ հանել է պետք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930