«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր Նիկոլ Փաշինյանը նշում է քաղաքացու օրը։ Քաղաքացի, ում ուղիղ երեք տարի առաջ իր ավտոշարասյունը վթարի ենթարկեց։ Երիտասարդ Սոնա Մնացականյանը և իր չծնված բալիկը սպանվեցին։
Երեք տարի է, որևէ մեկը չի դատապարտվել սպանության համար, կալանավորված կամ նույնիսկ աշխատանքից ազատված անձ չկա։
Սա է Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Հայաստանի Հանրապետություն, որը վերածել է սեփական ամբիցիաների, սեփական փոքրոգիության փորձադաշտի՝ անցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրայով։
Կարդացեք նաև
Հիշատակդ վառ, Սոնա ջան։