Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույն ցեղասպան հրեշների ժառանգները նոր արյունալի արշավ են սկսել Արցախում եւ Հայաստանում». Ավետիք Չալաբյան

Ապրիլ 26,2025 16:51

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Նեմեսիսի» արձանի մոտ «ՀայաՔվեն» ոգեկոչման արարողություն ու համերգ է կազմակերպել:

«Նեմեսիս» գործողությունից ավելի քան 100 տարի անց նրա խորհուրդն ավելի քան արդիական է: Այս մասին այսօր կազմակերպված միջոցառման ժամանակ ասաց «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

 

Նրա խոսքով, մեր ժողովուրդն այսօր կարիք ունի արդարության, իրավունքների ու արժանապատվության վերականգնման:

«Այսօր նույն ցեղասպան հրեշների ժառանգները հայ ժողովրդի դեմ նոր արյունալի արշավ են սկսել Արցախում եւ արդեն Հայաստանում: Մենք պետք է համախմբվենք եւ պայքարը շարունակենք»,-ասաց Չալաբյանը:

«Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանի խոսքով, իրենք տեղում են ոչ միայն հայ վրիժառուներին ոգեկոչելու, այլեւ ցույց տալու համար, որ ոչ միայն անձնական, այլեւ ազգային արժանապատվությունը պետք է կարեւոր լինի:

«Մեր կրթական, մշակութային քաղաքականության մեջ այդ գիծը միշտ պետք է ներկա լինի, մարդուն բացի իր անձնական արժանապատվությունից, որի համար ինքը պատրաստ է զրկանքներ կրել, շատ կարեւոր է նաեւ հավաքական արժանապատվությունը»,-ասաց նա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930