Լրահոս
Օրվա լրահոսը

Սա համակարգված տեմպերով ոչնչացնում է մեր պետությունը ներսից. Արթուր Միքայելյան

Ապրիլ 26,2025 14:48

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իմ աչքից չվրիպեց, որ դեկտեմբեր ամսին 2023թ. ունեցել ենք 6,3 տրիլիոն դրամ շրջանառություն այդ ոլորտում, ինչն անբնական է թվում: Դրանից հետո փորձեցի ավելի խորը մտնել այդ ոլորտի մեջ: Թեման ինքն իրենով հետաքրքիր էր ոչ միայն խաղային ոլորտում, այլեւ  այն դանդաղ, բայց համակարգված տեմպերով ոչնչացնում է մեր պետությունը ներսից »,- ասուլիսում նշեց «Գիտակից հասարակություն» Կենտրոն ՀԿ-ի նախագահ Արթուր Միքայլելյանը՝ անդրադառնալով ինտերնետ շահումով խաղերի ոլորտում իրավախախտումների բացահայտմանը։

Նրա խոսքով. «Այս ամենը ոչ միայն քաղաքացիների համար անձնական ողբերգություն է, որի պատճառով մարդիկ  շատ դեպքերում կորցնում են իրենց ունեցվածքը, ունենք անգամ ինքնասպանության դեպքեր, այլեւ սա պետության կողմից «անտեսված» եւ վերահսկողության բացակայության ներքո գործող բիզնես ոլորտ է»:

Արթուր Միքայելյանը ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են կատարել այս 4 ամիսների ընթացքում. «Նախ պետեկամուտների կոմիտեից ստացանք նամակներ 2024 շրջանառության վերաբերյալ ու համեմատության մեջ դնելով ընդամենը 2018 թվականից հետո, տեսանք պատկերը: Իսկ ինչու 2018 թվականից, որովհետեւ այդ թվականին եղել է ամենացածր ցուցանիշը այդ ոլորտում՝ ընդամենը 0,3 տրիլիոն դրամ: 2024թ. ոլորտի աճը կազմել է 2037 %: 7 տարիների ընթացքում անհավանական թիվ է որպես խաղադրույք դրվել շահումով խաղերի մեջ եւ անհավանական շահում է տրվել խաղերի մասնակիցներին՝ 26,5 տրիլիոն դրամ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930