Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի քաղաքային և գյուղական վայրերում գործազրկությունն աճել է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում․ «Ժողովուրդ»

Ապրիլ 26,2025 10:45

Նիկոլ Փաշինյանը մինչև 2050 թվականը Հայաստանի զարգացման ծրագրի ներկայացման շրջանակներում խոստացել էր, որ ՀՀ-ն կունենա ռեկորդային՝ 1,5 մլն նոր աշխատատեղ, սակայն ամեն փաստ հակառակն է ապացուցում։

«2024 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը ցածր էր նախորդ եռամսյակների համեմատ, սակայն տարեկան մակարդակը կազմել է 13.9%, ինչը ավելի բարձր է, քան 2023 թվականի 12.4%-ը։ Սա պայմանավորված է քաղաքային և գյուղական վայրերում գործազրկության աճով՝ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում», – ասվում է Համաշխարհային բանկի «Հայաստանի ամսական տնտեսական թարմացում – 2024 թվականի ապրիլ» զեկույցում։

Որոշ զեկույցներ պնդում են, որ գործազրկությունը հիմնականում նկատվում է գյուղական բնակավայրերում։ Սա ապացույց է, որ իշխանությունները ոչ միայն չեն կատարել խոստումը, այլև ավելի են վատթարացրել տնտեսական իրավիճակը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930