Գուցե Փաշինյանի ու փաշինյանականների հույսն այն է, որ մի օր էլ կմոռանանք, որ Արցախը հանձնեցին թշնամուն, որ ուրացան Արցախը, որ Հայաստանը դրեցին նորանոր սպառնալիքների տակ, որ հազարավոր մեր լուսավոր տղաներին մահվան մատնեցին ու հայտարարեցին, թե՝ «բոլոր դեպքերում նույնն էր լինելու, բայց՝ առանց զոհերի»:
Գուցե հույսներն այն է, որ կներենք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր ազգի դեմ գործված ցեղասպանության ու այլ ոճիրների համար: Կներե՞նք, կմոռանա՞նք:
Չենք կարծում, որ հանրագումարում այդպես կլինի: Եթե նույնիսկ փաշինյանական իշխանությունը պետական ինստիտուտների մակարդակով շարունակի իրացնել ազգային ինքնությունը ջնջելուն և ազգային հիշողությունը խաթարելուն նպատակաուղղված քաղաքականություն: Ի վերջո, ազգը ունի թե՛ գենետիկ, թե՛ պատմական, թե՛ հավաքական հիշողություն, այն կրողներ, պահպանողներ ու վառ պահողներ:
Բայց մյուս կողմից հասարակության «կարճ հիշողությունն» ու դրա՝ վերը նկարագրվածի կարգի դրսևորումները չեն կարող խորապես չանհանգստացնել: Անհատի մակարդակով «կարճ հիշողությունը» վտանգներով է սպառնում միայն տվյալ անհատին: Բայց հասարակության «կարճ հիշողությունը» կարող է կործանարար լինել նրա ու այն կազմող բոլոր անհատների համար:
Կարդացեք նաև
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում