Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկի փոխհամայնքապետի հետ կապվող ԱՁ-ից միլիոնավոր դրամների գնումներ են կատարվել․ «Փաստերի ստուգման հարթակ»

Ապրիլ 26,2025 09:30

Արթիկի համայնքապետարանը 2022 թվականին 2.7 մլն դրամի գնման երկու պայմանագիր է կնքել փոխհամայնաքապետ Արման Աջամօղլյանի հետ կապվող «Արմինե Հակոբյան» ԱՁ-ից (անհատ ձեռնարկատեր)։

Այս ԱՁ-ի հետ է կապվում նաև համայնքապետարանի ֆինանսատնտեսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Փանոյանի անունը, որը, ըստ FIP.am-ի տեղեկությունների, համատեղում է համայնքային ծառայության ու ԱՁ-ի հաշվապահի աշխատանքները։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ԱՁ-ի գործունեությունն ու կապերը համայնքապետի տեղակալի ու աշխատակցի հետ, ինչպես նաև համայնքի հետ կնքված գնման պայմանագրերը։

ԱՁ-ն գրանցվել է Աջամօղլյանի՝ համայնքում պաշտոն զբաղեցնելուց ամիսներ հետո

ՀՀ արդարադատության նախարարության էլեկտրոնային E-register.am համակարգից տեղեկանում ենք, որ «Արմինե Հակոբյան» ԱՁ-ն հիմնադրվել է 2022 թվականի փետրվար ամսին․ այն գրանցված է Արթիկի Շինարարների փողոց 9, 37 հասցեում։

ԱՁ-ն, սակայն, ձեռնարկատիրական գործունություն է ծավալում համայնքի Գարեգին Նժդեհի ⅓ հասցեում՝ որպես սննդի և ժամանցի «Պիցցա-Նիցա» անունով հաստատություն։

Արմինե Հակոբյանը ներկայացված է որպես ԱՁ հիմնադիր և տնօրեն։

Հատկանշական է, որ ԱՁ-ի գրանցումից ամիսներ առաջ՝ 2021 թվականի նոյեմբերին, Արման Աջամօղլյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Արթիկ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։

Այդ տարի համայնքում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, որոնցում հաղթել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. համայնքի ղեկավար է դարձել կուսակցության թեկնածու Անանիկ Ոսկանյանը, իսկ Աջամօղլյանը նշանակվել է համայնքապետի տեղակալ։

Գնման պայմանագրեր՝ ճոխ հյուրասիրությունների համար

Համայնքապետարանն արդեն 2022 թվականի հուլիս ամսին համայնքի կարիքների համար ճաշկերույթների և ֆուրշետների կազմակերպման ծառայության մատուցման պայմանագիր է կնքել «Արմինե Հակոբյան» ԱՁ-ի հետ՝ 1․8 մլն դրամ արժեքով։

Արտապատկերումը՝ Էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգից։

«Արմինե Հակոբյան» ԱՁ-ի հետ երկրորդ պայմանագիրը համայնքապետարանը կնքել է 2022 թվականի դեկտեմբերին, այս անգամ ամանորյա միջոցառման համար հյուրասիրության ծառայության նպատակով՝ 900,000 դրամ արժեքով։

Նանե ՄԱՆԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930