Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեն հրաժարվում է կատարված հրապարակման առթիվ նախաձեռնել քրեական վարույթ. Ռոման Երիցյան

Ապրիլ 25,2025 22:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է.

Գրավոր իրազեկվել եմ, որ ՀՀ քննչական կոմիտեն հրաժարվում է ստորև կատարված հրապարակման առթիվ նախաձեռնել քրեական վարույթ:

Հիշեցնում եմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածը առավելագույնը 2 տարվա ազատազրկման տեսքով պատասխանատվություն է նախատեսում անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելու համար։

Նույն հոդվածի երկրորդ մասով բացառապես 1-4 տարի ազատազրկման ձևով պատիժ է  նախատեսված նույն արարքի համար, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930