Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրական Հայաստանի» կոնցեպտը իր բնույթով հակահայկական է. միջազգայնագետ

Ապրիլ 25,2025 20:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայկական հարցն այսօր զիջողական բնույթ ունի: Եթե նայենք վերջին տարիների ընթացքում պաշտոնյաների հայտարարությունները, որտեղ նույնիսկ Թուրքիա բառը խուսափում են կիրառել, կտեսնենք, որ այլ երկրներ ավելի հայամետ ու հայաստանամետ հայտարարություններ են անում, եթե համեմատենք Երեւանի պաշտոնական դիրքորոշման հետ», -այսօր «Հայկական հարցը արդի փուլում. քաղաքական, իրավական եւ դիվանագիտական հեռանկարներ» խորագրով համաժողովից առաջ լրագրողներին ասաց միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը:

Ըստ նրա՝ այն նոր մեծ հայեցակարգը, որ առաջ են մղում ՝ իրական Հայաստան եւ այլն, բացառում է պետականության սյուները՝ Արցախի շարժումը, ցեղասպանության ճանաչումը:

Ըստ փորձագետի՝ նոր կոնցեպտի առաջ մղմամբ՝ փորձում են կերտել նոր ինքնություն. «Ինչպես են ինքնությունները կերտվում, դրանք միշտ կերտվում են հակասության վրա: Հիմա, որ ստեղծում են նոր ինքնություն, այն միանշանակ պետք է հակասի այն ինքնությանը, որ կա: Հետեւաբար՝ իր բնույթով հակահայկական է լինելու»:

Փորձագետի համոզմամբ, խաղաղության օրակարգի հեռանկարը Հայաստանը Ադրբեջանի ազդեցության գոտու մաս դարձնելն է. «Այն, ինչ առաջարկում են այսօր որպես պետության մոդել, որեւէ կերպով չի հիմնվում ազգային շահերի վրա»:

Մելքոնյանն ասաց, որ որեւէ խաղաղության օրակարգի շուրջ չի կարծում, որ լուրջ առաջընթաց կլինի, քանի որ Բաքվից կամք չի տեսնում:

Անդրադառնալով Ալիեւի վերջին հայտարարությանը, թե ինքը վերականգնել է տարածքային ամբողջականությունը եւ վաղուց ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, պարոն Մելքոնյանն ասաց, որ այդ հարցը փակելով՝ լիովին կորցնում ենք Արցախը եւ բացում ենք պատուհանը, որ ապագայում կորցնենք նաեւ Հայաստանը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930