Լրահոս
Օրվա լրահոսը

Կարող է տպավորություն ստեղծվել, որ հայերը 110 տարի առաջ իրենք իրենց ցեղասպանել են. Կարեն Միրզոյանը՝ Փաշինյանի ապրիլքսանչորսյան ուղերձի մասին

Ապրիլ 25,2025 19:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Միրզոյանի դիտարկմամբ՝  ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայոց ցեղասպանության վերաբերյալ արդեն մոտ տասը տարի է՝ նույն բովանդակությամբ ուղերձներ է հղում:

«Այսինքն, եթե ամփոփենք, արձանագրում է՝ այդ շրջանում եղել են ծանր դեպքեր, զոհեր հավասարապես կրել են երկու կողմերը, բայց  դա երբեք չի եղել ցեղասպանություն:

Այս ամենը հաշվի առնելով՝  հարց տալ, թե ով ումից է այդ  գաղափարները ընդօրինակել՝ պարզ է: Մի տարբերություն  կար երկու ուղերձների միջեւ. մեր ուղերձում բացակայում էր հիշատակումը թե ով է կատարել ցեղասպանությունը: Կողմնակի դիտորդի մոտ կարող է  տպավորություն ստեղծվել, որ հայերը 110 տարի առաջ իրենք իրենց  ցեղասպանել են, պահը եկել է ճիշտ գնահատել՝ ինչու են իրենք իրենց ցեղասպանել: Չեմ ուզում ավելի հեռու գնացող գնահատականներ տալ: Ակնհայտ է, որ մեր ուղերձում պարունակվող այդ գաղափարները որեւէ առնչություն չունեն պատմական իրողությունների ու այն բազմաթիվ մարտահրավերների հետ, որոնց հետ մեր երկիրն առնչվում է».-այսօր «Հայկական հարցը արդի փուլում. քաղաքական, իրավական եւ դիվանագիտական հեռանկարներ» խորագրով համաժողովից առաջ լրագրողներին ասաց Կարեն Միրզոյանը՝ համեմատելով Էրդողանի ու Նիկոլ Փաշինյանի ապրիլքսանչորսյան ուղերձները:

Պարոն Միրզոյանն ասաց, որ չի ընդունում այն պնդումները, թե մենք այսօր այնքան ծանր վիճակում ենք, որ այլ ելք չունենք, քան թուրքական պահանջների հլու հնազանդ կամակատար դառնալը. «Մենք ունենք հսկայական ռեսուրսներ, այո՛, պարտվեցինք 44 օրյա պատերազմում, բայց չենք կապիտուլացվել: Այդ զինադադարի մասին պայմանագիրը վերածել կապիտուլացման պայմանագրի, անթույլատրելի է: Մեր պետականության, ժողովրդի ռեսուսրները անսպառ են: Անհրաժեշտ ցանկության պարագայում հնարավոր է  դիմակայել ցանկացած մարտահրավերի »:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Newmag-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930