Ապրիլի 24-ին Ֆրանսիայի Մըդոն քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն։
Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Սերգեյ Ոսկանյանը, Մըդոնի քաղաքապետ Դենի Լարգերոն, Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների ասոցիացիայի նախագահ Լեոն Հովնանյանը։ Ներկա էին նաև ֆրանսահայ կառույցների, ինչպես նաև՝ տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում մասնակիցները նաև ծաղկեպսակներ են զետեղել Մըդոնի՝ Արարատ լեռը պատկերող հայկական հուշակոթողի առջև, հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը:
Կարդացեք նաև
Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն