Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆ-ն ծավալուն աշխատանք է կատարել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզով նախանշված գործողությունների ու մոտարկման ենթակա իրավական ակտերի փորձաքննությունների համատեքստում. Աննա Կարապետյան

Ապրիլ 25,2025 19:45

Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման շրջանակում արդարադատության ոլորտի՝ ՀՀ կառավարության կողմից նախանշված բարեփոխումների վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ:

«Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի գլխավոր գործառույթներից են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցերը, մասնավորապես, խորհրդարանական վերահսկողությունը, գործողությունների կիրարկմանն աջակցելը: Այս շրջանակում նախատեսվում են հանդիպում-քննարկումներ ոլորտային կառույցների հետ՝ ընթացիկ աշխատանքներում հաղորդակցությունը պահպանելու, կարիքների գնահատման գործընթացին աջակցելու, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ համագործակցելու համար»,- ասել է Մերի Գալստյանը:

«Նախարարությունը ծավալուն աշխատանք է կատարել Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզով նախանշված գործողությունների ու մոտարկման ենթակա իրավական ակտերի փորձաքննությունների համատեքստում»,- ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը՝ ներկայացնելով մանրամասներ ճանապարհային քարտեզի ընդհանուր կատարված գործողությունների վերաբերյալ:

Մասնավորապես ներկայացվել են Ընտրական, Քրեական, Քրեական դատավարության մասին օրենսգրքերում կատարված փոփոխությունների, հակախտրականության կարգավորումների մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները: Անդրադարձ է կատարվել համաձայնագրի ճանապարհային քարտեզով նախատեսված Հակակոռուպցիոն ռազմավարության մշակմանն ու ընդունմանը, դատաիրավական բարեփոխումներին եւ դրանցից բխող ռազմավարության ընդունմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, քրեակատարողական հիմնարկներում պայմանների բարելավմանը, տեղեկատվության ազատության ոլորտում բարեփոխումների, անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող գործողությունների ուղղությամբ կատարված եւ իրականացվելիք աշխատանքներին: Կարեւորելով անձնական տվյալների պաշտպանության ոլորտը՝ նախարարի տեղակալը նշել է, որ այս մասով նախարարությունն առաջարկում է ձեւավորել ԵՄ պահանջներին բավարարող համանուն հանձնաժողով:

Անդրադառնալով աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրներին եւ խոչընդոտներին՝ նախարարի տեղակալը մատնանշել է կարողությունների զարգացման, ԵՄ իրավական համակարգից առցանց օգտվելու, ԵՄ օրենսդրության մոտարկման, փորձաքննություններ իրականացնելու ժամկետների հարցերը, ինչպես նաեւ ընդգծել յուրաքանչյուր ծրագրին համապատասխան վերապատրաստման դասընթացների անցկացման անհրաժեշտությունը:

Մերի Գալստյանը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքները հանգամանալից ներկայացնելու համար:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930