Համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսը Ինստագրամի իր էջում հայտնել է օգոստոսին Երևանում կայանալիք իր համերգի տոմսերի վաճառքի մեկնարկի ամսաթիվը:
«Հայաստա՛ն․ օգոստոսի 3-ին, Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում կայանալիք UP ALL NIGHT: #JLoLiveIn2025 շոուի տոմսերի վաճառքը կմեկնարկի ապրիլի 29-ին՝ ժամը 12.00-ին: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք jloyerevan.am կայք», – ասված է երգչուհու էջում տեղադրված հաղորդագրության մեջ։
Ըստ կայքի՝ Լոպեսի համերգի տոմսերն արժեն 25.000, 35.000, 50.000, 55.000, 60.000, 180.000 դրամ։