Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Վալ-դը-Մարն դեպարտամենտի Կրետեյ քաղաքում՝ Ֆրանսիայի համար նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, դեպարտամենտի մակարդակով տեղի ունեցավ ոգեկոչման հանդիսավոր արարողություն՝ ՀՀ դեսպանության խորհրդական Վարդուհի Սահակյանի, Վալ-դը-Մարնի պրեֆեկտ Էտյեն Ստոսկովի, Կրետեյի քաղաքապետ Լորան Կատալայի, Վալ-դը-Մարն դեպարտամենտից ընտրված պատգամավորներ Մաթյո Լեֆևրի և Սիլվեն Բերիոսի, Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի խորհրդական Թիերի Հեբրեշտի, որը ներկայոնում էր ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսին, Կրետեյի ակադեմիայի ռեկտոր Ժան-Ֆրանսու Շանեի, «Վալ-դը-Մարնի ֆրանս-հայկական ալյանս» կազմակերպության նախագահ Դելֆին Կույումջյանի, ռեգիոնալ, դեպարտամենտային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների, ֆրանսահայ համայնքի ու հոգևոր դասի ներկայացուցիչների մասնակցությամբ, ովքեր ծաղկեպսակներ զետեղեցին հուշարձանի առջև։
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպանության խորհրդական Վարդուհի Սահակյանը և Վալ-դը-Մարնի պրեֆեկտ Էտյեն Ստոսկովը։
Երաժշտական կատարումներով հանդես եկան Վալ-դը-Մարն դեպարտամենտի Ալֆորվիլ քաղաքում գտնվող Սուրբ Մեսրոպ Արաբյան դպրոցի սաները։
ՀՀ դեսպանություն Ֆրանսիայում