2025 թվականի հունվարի 10-ին Սահմանադրական դատարան էր դիմել նախկին դատավոր Արթուր Ստեփանյանը (լուսանկարում)՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի մասնավորապես 94-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար: Հաշվի էր առնվել նշված դրույթի իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, համաձայն որի՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ընդունվում է առանց հաշվարկելու դատական նիստին մասնակցած խորհրդի անդամների ձայները:
Դիմողի ներկայացուցիչն էր փաստաբան Սիրանուշ Սահակյանը:
Քի չ առաջ հրապարակվեց տեղեկություն որոշման մասին:
ՍԴ-ն որոշել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությունը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս նրա լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների ընդունման համար այնպիսի կարգավորում նախատեսելու մասով, որի պայմաններում որոշումը կարող է ընդունվել Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի, այսինքն՝ հինգ կողմ ձայներով, ճանաչել Սահմանադրության 49-րդ հոդվածին՝ 75-րդ հոդվածի հետ համակցության մեջ, 164-րդ հոդվածի 1-ին մասին, 174-րդ հոդվածի 1-3-րդ մասերին, 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին և 2-րդ մասին հակասող:
Կարդացեք նաև
Հաշվի առնելով իրավական անվտանգությունը չխաթարելու անհրաժեշտությունը՝ Սահմանադրության 170-րդ հոդվածի 3-րդ մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի 4-րդ կետին, 19-րդ մասին և 69-րդ հոդվածի 13-րդ մասին համապատասխան` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ Սահմանադրական դատարանի սույն որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով՝ դրանում նշված օրենսդրական կարգավորման մասով, Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթի իրավական ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2025 թվականի հուլիսի 1-ը՝ հնարավորություն ընձեռելով Ազգային ժողովին այն համապատասխանեցնելու սույն որոշմանը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Մանրամասներն՝ «Առավոտի» առաջիկա համարում