Լրահոս
Օրվա լրահոսը

Ստիպված եմ արձագանքել Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման դեպքի մասին գլխավոր դատախազի կողմից հանրությանը սխալ տեղեկություն տրամադրելու փաստին. Ռուբեն Մելիքյան

Ապրիլ 25,2025 17:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

Ստիպված եմ արձագանքել Սամվել Վարդանյանի նկատմամբ 2024թ. ապրիլի 15-ի գիշերը տեղի ունեցած ահասարսուռ խոշտանգման դեպքի մասին գլխավոր դատախազի կողմից հանրությանը սխալ տեղեկություն տրամադրելու փաստին։

Ըստ գլխավոր դատախազի՝ նախաքննության ձգձգման պատճառը դատահետքաբանական, դատագենետիկական, դատակենսաբանական և բուսաբանական համալիր փորձաքննության եզրակացությունը ստացած չլինելն է։ Մինչդեռ այն ստացվել է մոտ 70 օր առաջ. ստիպված եմ հրապարակել այդ եզրակացության տիտղոսաթերթը:

Այսպիսով, գլխավոր դատախազը կամա թե ակամա մոլորության մեջ է դրել հանրությանը, և հուսով եմ՝ գլխավոր դատախազին մոլորության մեջ դրած պաշտոնյաները կենթարկվեն կարգապահական տույժի, իսկ հանրությունից կհայցվի ներողություն։

Հ.Գ. Գլխավոր դատախազն իր խոսքում թույլ տվեց մի շատ կարևոր, բայց նուրբ փաստական սխալ ևս, որը վերաբերում է դատակենսաբանական փորձաքննություն նշանակելու փաստական հիմքին։ Եթե դիտեն Սամվելի հարցաքննության տեսագրությունը՝ կհասկանան ինչ նկատի ունեմ։ Ու առհասարակ՝ ճիշտ կանեն՝ դիտեն։ Այս հարցով՝ առայժմ այսքանը։

Հ.Գ.2. Մոտակա օրերին Վարազդատ Հարությունյանի հետ հանդես կգանք մամուլի ասուլիսով և կներկայացնենք նոր ու կարևոր մանրամասներ։ Հուսով եմ՝ մինչ այդ Սամվելի գործով վերջապես կունենանք մեղադրյալներ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930