Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ ներկայացուցիչները առիթը բաց չէին թողնում հպարտանալու, որ ԱՄՆ-ն Հայոց ցեղասպանությունը ճանաչեց իրենց իշխանության օրոք, բայց տեսնում ենք, որ դա ո՛չ թե իրենց արտաքին քաղաքականության արդյունքն էր, այլ ԱՄՆ դեմոկրատ գլոբալիստների

Ապրիլ 25,2025 17:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կրկին իշխանության գալուց հետո ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու մասին խոսելով ու իր բեմականացված ռուսամետությամբ, Հայաստանում, և ոչ միայն Հայաստանում, որոշ ընդդիմադիր ուժերի մոտիվացրեց ու սկսվեցին դիրքավորվել՝ չխորշելով մեկը մյուսին ավելորդ քննադատություններ հնչեցնելուց, կարծես ամեն ինչ արդեն որոշված է, Ռուսաստանը արդեն հաղթել է և հիմա պետք է որոշվի թե ո՞ւմ պետք է Հայաստանի ղեկավար նշանակի Ռուսաստանը։

Սակայն հետագա ընթացքը ցույց տվեց, որ Թրամփը ուղղակի վաշխառու քաղաքական գործիչ է և կեղծ խաղաղարար և դեռ ինչքան կտևի ռուս-ուկրաինական հակամարտությունը՝ ոչ ոք չգիտի։

Ուստի, ԱՄՆ նորընտիր նախագահի «Ցեղասպանություն» եզրույթը չօգտագործելը շատ սպասելի էր։ Այդտեղ մեկ այլ կարևոր կասկած ունեմ, որ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանությունն իր անունով չկոչելու ուղղությամբ, ի շարս հայտնի շահառու պետությունների, ամերիկյան հանրապետականների հետ աշխատել են նաև Հայաստանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչները։

Եթե ՀՀ պաշտոնական իշխանություններն են զգուշանում, եթե չասենք ուրանում, Ցեղասպանություն եզրույթը օգտագործել, ապա ինչո՞ւ պետք է մյուս երկիրներն իրենց նեղություն պատճառեն։

ՔՊ կուսակցության կարկառուն ներկայացուցիչները առիթը բաց չէին թողնում հպարտանալու, որ ԱՄՆ-ն Հայոց ցեղասպանությունը ճանաչեց իրենց իշխանության օրոք, բայց տեսնում ենք, որ դա ո՛չ թե իրենց արտաքին քաղաքականության արդյունքն էր, այլ ԱՄՆ դեմոկրատ գլոբալիստների, այսպես ասած, կուտն էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ՝ 2019 թվականի դեկտեմբերի 12-ին հրամցվեց ՔՊ կուսակցության միջոցով հայ ժողովրդին։

Ոչ անհիմն կասկածներ ունեմ նաև, որ ՔՊ կուսակցության իշխանության մնալու դեպքում Հայոց ցեղասպանությունը ճանաչած որոշ պետություններ նույնպես կարող են հետագայում վերանայել իրենց դիրքորոշումը կապված Հայոց ցեղասպանության հետ։ Իրադարձություններն օր-օրի վրա հայ ազգի շահերին դեմ են զարգանում, իսկ մինչև 2026 թվականի ընտրությունները դեռ շատ օրեր կան, գուցե մինչ այդ արդեն շատ ուշ լինի իրավիճակը փրկելու համար։ Այնպես որ, իշխանափոխությունն այլևս հայ ազգի համար կենսական նշանակություն ունի։

Մեր հույսը Աստծու ողորմությունն ու նախախնամությունն է և հայ ազգի միասնական պայքարը հանուն մեր հավատքի ու հանուն մեր Սուրբ Հայրենիքի։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930