Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի վարչապետի մասնակցությամբ պետական արարողություն Փարիզում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Ապրիլ 25,2025 17:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլի 24-ին Փարիզի սրտում, Սենա գետի երկայնքով տեղակայված Հայաստանի էսպլանադում, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուի մասնակցությամբ, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պետական արարողություն։

Միջոցառման մեկնարկին, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, Կոմիտաս վարդապետի արձանի առջև ծաղկեպսակներ զետեղեցին վարչապետ Ֆրանսուա Բայրուն, նախկին վարչապետ Գաբրիել Ատալը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Սենատի նախագահ Ժերար Լարշեի անունից՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Էրվե Մարսելը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները և պետական ու համայնքային այլ գործիչներ։

Հաջորդիվ, ֆրանսահայ համայնքին ուղղված ելույթներով հանդես եկան CCAF-ի համանախագահները, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և վարչապետ Ֆրանսուա Բայրուն։
Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին տասնյակ ֆրանսիացի պաշտոնյաներ՝ Ֆրանսիայի կառավարության անդամներ, պատգամավորներ, սենատորներ, ռեգիոների և դեպարտամենտների խորհուրդների անդամներ, քաղաքապետեր, ինչպես նաև՝ Ֆրանսիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ։
Արարողության ավարտից հետո տեղի ունեցավ ավանդական երթը՝ բազմաթիվ ֆրանսահայերի մասնակցությամբ։

ՀՀ դեսպանություն Ֆրանսիայում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930