Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղղությունը՝ Թիմ․ Team ընկերությունների խումբը Career City Fest-ում սպասում է իր ապագա թիմակիցներին

Ապրիլ 25,2025 16:58

25-ը ապրիլի, 2025թ, Երևան․ «Ուղղությունը՝ Թիմ»․ Team ընկերությունների խումբը լավագույն գործատուների ամենամյա փառատոնում՝ Career City Fest-ում է։ Լինելով տելեկոմ, տեխնոլոգիական, ֆինանսական, հյուրանոցային, գինեգործական և մի շարք այլ ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունների խումբ՝ Team-ն իր տաղավարում է սպասում ամենատարբեր մասնագիտություններ և հետաքրքրություններ ունեցող անձանց՝ ծանոթանալու ամենաթիմային գործատուի աշխատանքային բազմաթիվ հնարավորություններին։

 

«Մենք ամենաթիմային գործատուի համբավը ձեռք ենք բերել հենց մարդկանց շնորհիվ։ Team-ը խրախուսում է նոր գաղափարներն ու փոխգործակցությունը՝ իր հազարավոր աշխատակիցներին առաջարկելով մասնագիտական աճի և առաջընթացի բազմաթիվ հնարավորություններ: Այսօր մեր նպատակը միայն աշխատատեղեր ներկայացնելը չէ․ ցանկանում ենք ցույց տալ այն մթնոլորտը, որը ստեղծվում է, երբ տարբեր ոլորտներ համագործակցում են մի գաղափարի շուրջ՝ կառուցել ավելի արդյունավետ աշխատաշուկա՝ կիրառելով տեխնոլոգիական նորարար լուծումները»,-ասում է Team ընկերությունների խմբի մարդկային ռեսուրսների կառավարման տնօրեն Աննա Հովսեփյանը։

Team-ի տաղավարում յուրաքանչյուր այցելու կարող է ոչ միայն ծանոթանալ ընկերությունների խմբի գործունեությանը, այլև թվային նոր ձևաչափով՝ ընդամենը վայրկյանների ընթացքում թողնելու իր ինքնակենսագրությունը։

Team-ն իր ապագա թիմակիցներին սպասում է ապրիլի 25-26-ը՝ «Մերիդիան» էքսպո կենտրոնում։

Team ընկերությունների խմբի մասին

Team ընկերությունների խումբը միավորում է Team Telecom Armenia, Team Pay, Team Systems, Team Solutions CJSC, Buy.am, Grand Hotel Yerevan, TMW, Northern Terroir,  Team Construct, Team Logistics, ServiceHUB ընկերությունները՝ գործունեություն ծավալելով հեռահաղորդակցության, ՏՏ, ֆինանսական, հյուրանոցային և մի շարք այլ ոլորտներում։

Team-ը ձգտում է խթանել տնտեսությունը՝ առաջարկելով այնպիսի պրոդուկտներ ու ծառայություններ, որոնք հասանելի և կիրառելի կլինեն բոլորի համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930